Գլխավոր Լուրեր Հրշեջ-փրկարարները մարել են Սարի թաղում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սարի թաղում բռնկված հրդեհը

22
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 6-ին, ժամը 19։38-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում գտնվող շինությունում 3 և 5 կիլոգրամանոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:05-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (5 քմ), գույքը՝ ամբողջությամբ և ջերմահարվել՝ ասբեստյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):