Գլխավոր Իրավական Իմ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները․ Լևոն Երանոսյան

Իմ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները․ Լևոն Երանոսյան

30
0

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Այս մասին նա հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ իր գործով դատական նիստի ժամանակ։

«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին»,- ասաց Երանոսյանը:

Նախկին փոխոստիկանապետը պնդեց, որ իր գործողություններով կանխել է բախումները. «Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողություններր չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը»։