Գլխավոր Լուրեր Ինչից է մահացել հայտնի ռեփեր Դեցլը

Ինչից է մահացել հայտնի ռեփեր Դեցլը

13
0

Ուդմուրտիայի Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում նշել են ռեփեր Կիրիլ Տոլմացկիի (Դեցլ) մահվան նախնական պատճառը:

Ինչպես հաղորդում է ФАН-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին, Դեցլը կարող էր մեռնել սրտի պաթոլոգիայից: Դատաբժիշկները վերցրել են բոլոր հնարավոր անալիզները՝ ալկոհոլի, թունավոր  նյութերի, և մինչև լրիվ անալիզները չանցկացվեն, անհնար  է պատճառը  պարզել: «Նախնական ախտորոշումը՝ մահ սրտի պաթոլոգիայի պատճառով: Սակայն դրա հետ մեկտեղ փորձաքննությունը ցույց է տվել, որ արտահայտված հիվանդագին փոփոխություններ չկան»,- նշում է ինսայդերը:

Բժիշկները բացառել  են նաև սրտամկանի  ինֆարկտը կամ ուղեղի  արյունազեղումը և չեն բացառել սրտի աշխատանքի վրա կողմնակի նյութերի ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ռեփեր Կիրիլ Տոլմացկին (Դեցլ) մահացել է Իժևսկում լույս փետրվարի 3-ի գիշերը: Մահը վրա է հասել մասնավոր երեկույթից անմիջապես հետո, որտեղ ելույթ է ունեցել արտիստը:

Ավելի վաղ շոումեն Անդրեյ Մալախովը իր նոր հաղորդման մեջ խոստացել է բացահայտել տեղի ունեցածի մանրամասները: