Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ Վան Գոգը կրակեց իր վրա. հանճարների առեղծվածային պատմությունները

Ինչո՞ւ Վան Գոգը կրակեց իր վրա. հանճարների առեղծվածային պատմությունները

37
0

Վան Գոգը տառապել է հոգեկան խնդիրներով և չնայած իր հոգեկան առողջության մասին մտահոգվելուն` պատշաճ կերպով չի սնվել և հաճախ հարբել է: Նրա մտերմությունը Գոգենի հետ ավարտվել է զայրույթի պահին սեփական ձախ ականջը ածելիով կտրելով: Նկարիչը որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժական հիվանդանոցում` ներառյալ Սեն Ռեմի դը Պրովանսում եղած ժամանակաշրջանը: Այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել Փարիզի մերձակայքում գտնվող Օբերգ Ռավու` Օվեր սյուր Ուազ, նա հայտնվել է բժիշկ Պոլ Գաշեի հսկողության տակ: Նրա ընկճախտը շարունակվել է, և 1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգն ինքնասպանություն է կատարել իր սնդուկում պահվող ռևոլվերի միջոցով: Երկու օր անց նա մահացել է տրավմայից:

1024px-Cuesmes_JPG001

Այս տանն է  Վան Գոգը նկարիչ դառնալու որոշում կայացրել

Վան Գոգն անհաջողակ է եղել իր կյանքի ընթացքում և համարվել խելագար անհաջողակ: Նա մեծ ճանաչում է ստացել իր ինքնասպանությունից հետո. հասարակության գիտակցության մեջ մնացել է որպես ճիշտ չհասկացված հանճարի օրինակ, որտեղ համընկնում են «անմտությունն ու ստեղծագործական ներշնչանքը»: Վան Գոգի հեղինակությունն աճել է 20-րդ դարիսկզբին, երբ նկարելու նրա ոճից սկսել են ազդվել ֆովիստները և գերմանացի էքսպրեսիոնիստները: Նկարչի ստեղծագործությունները հասել են առևտրական հաջողության հետագա տասնամյակներին, իսկ Վան Գոգն ընկալվել է որպես շատ կարևոր, բայց և ողբերգական նկարիչ, որի անհանգիստ անհատականությունը խորհրդանշել է տանջված նկարչի ռոմանտիկ իդեալները:

800px-Vincent_van_Gogh_-_Worn_Out_(F997)

Հավերժության շեմին. գծանկար, 1882թ.

Վան Գոգի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր պինակոտեկ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում: