Գլխավոր Բլոգ Իրավական պետությո՞ւն եք ուզում, թե՞ Քուչա 2

Իրավական պետությո՞ւն եք ուզում, թե՞ Քուչա 2

17
0

ArmComedy-ի Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի դեմ ընթացող արշավներին։

«Ես լավ հիշում եմ՝ ոնց էին ՀԱԿ-ի թռուցիկներ բաժանող երեխեքի վրա հարձակվում, հիշում եմ՝ ոնց էին վստահված անձ աշխատող էրեխեքին թաղի տղեքով փորձում ճնշել, լրագրողների ու ակտիվիստների վրա գիշերը հարձակվելու լիքը դեպքեր` Հայկակ Արշամյան, Նավակ Ճոճող և էլի շատ ու շատ: Հիմա էս հանուն գիտության պայքարող երիտասարդների հարձակումը Նարեկ Մալյանի վրա ինչո՞վ ա տարբերվում: Որ իրանք քյարթու չեն ու ակնոցով են: Լո՞ւրջ: Մարդու տեսակետների հետ կարաք համաձայն չլինեք (ես էլ հաճախ չեմ կիսում Նարեկի կարծիքները ու հենց մասնավորապես ԵՊՀ թեմայով ընդհանրապես չեմ կիսում), բայց սա ձև չի: Իրավական պետությո՞ւն եք ուզում թե՞ Քուչա 2: Կողմնորոշվե՛ք:

Վիդեոյի մեջ էլ ասում են, որ սա արել են, որ Մալյանի վրա ուշադրություն շատ չսևեռվի։ Ասենք՝ սենց PR նվեր անհնար է պատկերացնել:
Մեկ էլ անհավանական բացում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների (քիչ) հիացած արձագանքները»,- գրում է Մարգարյանը: