Գլխավոր Իրավական Կալանավորին այցելած մոր մոտից արգելված իր է հայտնաբերվել

Կալանավորին այցելած մոր մոտից արգելված իր է հայտնաբերվել

9
0

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս,
հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված
անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և
առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով: Ըստ քաղաքացուհու
հայտարարության՝ հիշյալ հեռախոսը պատրաստվում էր փոխանցել որդուն:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: