Գլխավոր Իրավական Կալանավորվել է Դիլիջանի սոցծառայությունների տարածքային գործակալության պետը

Կալանավորվել է Դիլիջանի սոցծառայությունների տարածքային գործակալության պետը

34
0

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փետրվարի 8-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ:

Shamshyan.com-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:

Կայքի տեղեկություններով Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: