Գլխավոր Լուրեր Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

9
0

Հարավային Կալիֆոռնիայի բնակիչները պատրաստվում են հարյուրավոր հետցնցումների վերջին 20 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժերից հետո, որոնք զգալի վնաս են հասցրել ջրագծերին, գազատար խողովակներին եւ ենթակառուցվածքներին:

Սեյսմոլոգները նախազգուշացնում են, որ նահանգում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ վերջին երկրաշարժից հետո առաջիկա օրերին կամ շաբաթներին սպասվում են բավականին ուժեղ հետցնցումներ:
Այդ կապակցությամբ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը խնդրել է դաշնային օգնություն: Նա նաեւ ստուգումներ է անցկացրել երկրաշարժի էպիկենտրոնի շրջանում՝ Ռիջքրաֆթում վնասվածքներ հայտնաբերելու նպատակով: Բացի այդ, նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: