Գլխավոր Լուրեր Կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ հորինելու համարձակությունից

Կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ հորինելու համարձակությունից

10
0

Ցանկացած տնտեսական գործունեության հիմքում պետք է դրվի առանձնահատուկ, հեղինակային մոտեցում: Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցանկացած տնտեսական գործունեության հիմքում պետք է դրվի առանձնահատուկ, հեղինակային մոտեցում, որը տվյալ ծրագիրը կտարբերակի բոլոր մյուսներից։ Սա հաջողության ամենամեծ գրավականն է», Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ այսօր նշեց վարչապետը։

Փաշինյանը կանանց խորհուրդ տվեց չվախենալ. «Հայաստանի կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ հորինելու համարձակությունից։ Արեք այդ քայլը, և դուք կհաղթեք, կհաղթի նաև հայ ժողովուրդը, Հայաստանը և մարդկությունն՝ ընդհանրապես»։