Գլխավոր Լուրեր Քաղաքացին «բլոկադայի» մեջ է. ահազանգ (տեսանյութ)

Քաղաքացին «բլոկադայի» մեջ է. ահազանգ (տեսանյութ)

9
0

Հրաչյա Ներսիսյան 14 տան սեփականատեր Սամվել Մխսիյանը լուրջ խնդրի առաջ է կանգնել. քաղաքացին ոչ մի կերպ չի կարողանում մեքենայով մոտենալ իր տանը:

Տարիներ առաջ երկու կողմից մուտք է ունեցել սեփական բակ, սակայն հետագայում մուտքերն արգելափակվել են: Նախ՝ կառուցվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, և դատարանի շենքի մի մասը կառուցվել է ճանապարհի վրա, հետագայում քաղաքապետարանը նրան այլ ճանապարհ է հատկացրել, որն էլ արգելափակել է մասնավոր ընկերություններից մեկը՝ շենք կառուցելու համար:

AraratNews.am-ը տեղում ծանոթացել է իրավիճակին և լսել Սամվել Մխսիյանին:

Մանրամասները՝ մեր տեսանյութում: