Գլխավոր Լուրեր Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

12
0

Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն այլ կանչի մեկնելու ճանապարհին նկատել է քաղաքացու ինքնասպանության փորձը և կանխել այն:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: