Գլխավոր Լուրեր Քաղաքացուհին հրկիզել է մերսման սրահի դուռը

Քաղաքացուհին հրկիզել է մերսման սրահի դուռը

27
0

Մայիսի 8-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Օրբելի եղբայրների փողոցի մերսման սրահը հրդեհել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, 1995 թ. ծնված Էլեն Հ.-ն նշված փողոցում գտնվող մերսման սրահի դռան վրա նետել է պլաստմասսե տարայով դյուրավառ հեղուկ և հրկիզել այն՝ պատճառելով 65.000 դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: