Գլխավոր Լուրեր Քաղաքապետարանը վերելակների համար 134 մլն դրամ կհատկացնի

Քաղաքապետարանը վերելակների համար 134 մլն դրամ կհատկացնի

7
0

Այս տարի քաղաքապետարանը վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կտրամադրի։ Այս մասին խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Վերելակների պահպանման մասով այս տարի աննախադեպ բարձր թիվ է դրված՝ 134 մլն դրամ: Այսպիսի գումար երբևէ չի եղել տրամադրված», — ասաց Մարությանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ իր տվյալներով ծրագրում 30 տոկոսով վերելակներին հատկացված թիվը կրճատվել էր, Մարությանն էլ արձագանքեց, որ հիմա փոխել ենք տվյալները։