Գլխավոր Լուրեր Քայլերթ-մոմավառություն՝ նվիրված ապրիլյան քառօրյայի զոհերին

Քայլերթ-մոմավառություն՝ նվիրված ապրիլյան քառօրյայի զոհերին

13
0

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած քայլերթ-մոմավառությունը դեպի Եռաբլուր պանթեոն նվիրված է ապրիլյան քառօրյայի զոհերին:

Քայլերի մասնակիցները պանթեոնում կիրականացնեն խնկարկում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է 100 զոհ և կորցրել է 800 հա տարածք: