Գլխավոր Իրավական Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով կհարուցվի քրգործ

Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով կհարուցվի քրգործ

8
0

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ինչ վերաբերում է «Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումներին, Վանեցյանն ասաց, որ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ պետբյուջե: