Գլխավոր Իրավական Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու բողոքի նիստի օրը հայտնի է

Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու բողոքի նիստի օրը հայտնի է

7
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: