Գլխավոր Լուրեր Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց

Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց

10
0

Կոնդի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում:
«Կադաստրի և ԾԻԳ-ի միասնական քարտեզ ստեղծվեց, որի համար մարդիկ էդքան վճարումներ են արել, բայց ասում են՝ վա՜յ, ձեր տունը քարտեզի մեջ չի երևում»,- ասաց բնակիչներից մեկը։
Բնակիչները ուզում են նամակ փոխանցել վարչապետին՝ հարցին լուծում ստանալու համար։