Գլխավոր Լուրեր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նազենի Ղարիբյանի

Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նազենի Ղարիբյանի

7
0

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Գործով երրորդ կողմ է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ը:

Այս մասին մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Մասնավորապես նշվում է, որ դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, ինչպես նաև՝ Նազենի Ղարիբյանի՝  2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, այն մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին: