Գլխավոր Իրավական Կոտայքի դատավորները կաշառքի համար մեղադրվող դատավորի գործը չեն քննում. «Փաստինֆո»

Կոտայքի դատավորները կաշառքի համար մեղադրվող դատավորի գործը չեն քննում. «Փաստինֆո»

10
0

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հրաժարվել են քննել իրենց գործընկերոջ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի քրեական գործը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը դատարան է ուղարկվել մայիսի 14-ին եւ այս ընթացքում արդեն 4 տարբեր դատավորի է մակագրվել գործը, ովքեր մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ են հայտնել։

Այսպես՝ քրեական գործը դատարան մուտք լինելուց հետո՝ մայիսի 15-ին մակագրվել էր դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը, ով իր նախաձեռնությամբ մայիսի 16-ին ինքնաբացարկ է հայտնել

«Գործով ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը հանդիսանում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ում անձնապես ճանաչում եմ դեռևս 2006 թվականից:
2015 թվականին ինքս նշանակվել եմ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018 թվականից զբաղեցնում եմ նույն դատարանի նախագահի պաշտոնը: Դատավորի պաշտոնում աշխատանքային լիազորություններս իրականացնելու շուրջ հինգ տարիների ընթացքում դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի հետ հաճախ գործնական և անձնական բնույթի շփում ենք ունեցել և այդ ընթացքում ձեռք ենք բերել նաև ընկերական հարաբերություններ: Առկա պայմաններում, գտնում եմ, որ դատավոր Հ.Ավագյանիս անաչառության վերաբերյալ կասկածները, թե՛ սուբյեկտիվ և թե՛ օբյեկտիվ մոտեցմամբ գնահատման արդյունքում, չեն կարող հիմք հանդիսանալ արձանագրելու, որ դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար»,- ինքնաբացարկի որոշման մեջ արձանագրել է Հ.Ավագյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: