Գլխավոր Լուրեր Կոտայքի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Կոտայքի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

5
0

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Ասատրյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Նիկոլայ Սարկիսովը կարողացել են Պտղնի գյուղի կամրջի վրա կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարն այդ պահին նշված հատվածով աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, և նրա ավտոմեքենան կանգնեցրել են մի քանի քաղաքացիներ և տեղեկացրել, որ տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Նույն քաղաքացիները մոտեցել են նաև նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկաններին:

Փրկարարն ու ոստիկանները մոտեցել են ու մոտ 10 րոպե տղամարդու հետ անցկացրել հոգեբանական զրույց և կարողացել են համոզել տղամարդուն, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Դրանից հետո ճանապարհային ոստիկանների ծառայողական ավտոմեքենայով տղամարդուն տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: