Գլխավոր Լուրեր Կրակոցներ Արագածոտնում. Կա 4 վիրավոր. Shamshyan.com

Կրակոցներ Արագածոտնում. Կա 4 վիրավոր. Shamshyan.com

12
0

Արագածոտնի մարզում, մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել. ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խ.-ն է, 34-ամյա Հենրիկ Գ.-ն եւ 33-ամյա Արթուր Բ.-ն: Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետեւ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բացի այդ, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի հոգի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Արգամ Պ.-ն է:

Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 7 կրակված պարկուճ, իսկ հիվանդանոցից էլ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների մարմնի միջից հանել են հրազենից արձակված կրակված գնդակներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ։