Գլխավոր Լուրեր Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը

13
0

97 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը:

Ե. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել է, որ դերասանը մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառները հայտնի չեն:

Արտիստի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա թատրոնում, սակայն դեռևս հայտնի չեն անցկացման օրն ու ժամը:

Վլադիմիր Էտուշը տարբեր կերպարների է մարմնավորել 150-ից ավելի ֆիլմերում, այդ թվում և՝ «Կովկասի գերուհին», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և այլն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: