Գլխավոր Լուրեր Մանրամասներ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից, որին մասնակցել է նաև Փաշինյանը

Մանրամասներ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից, որին մասնակցել է նաև Փաշինյանը

15
0

Վարչապետը Նիկոլ Փաշինյանն այսօր  «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ներկայացրել է Դավոս կատարած իր այցի մանրամասները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը նիստի կեսից դուրս էր եկել:

Հարցին, թե ինչու են նիստին մասնակցել նաեւ մարզպետներ, արդյոք դա կապ ունի պարգեւավճարների աղմուկ հանած խնդրի հետ, Հովիկ Աղազարյանը հստակ չպատասխանեց: Միայն ասաց, որ նրանք մասնակցել են նիստին որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ:

Հիշեցնենք՝ նիստում քննարկվել է նաև կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի կներկայացվի ԱԺ հանձնաժողովներին: