Գլխավոր Լուրեր Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին.

Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին.

7
0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին: Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Թե ո՞ր տվյալներն է հայցվորը իր պատիվն ու արժանապատվությանը վիրավորող համարել, ճշտել չհաջողվեց: Չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանին դատի է տվել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված հետեւյալ արտահայտության համար. «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Սիլվա Համբարձումյանը հավելել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:
Մանրամասն՝ armtimes.com-ում: