Գլխավոր Լուրեր Մասնակցեցին «Սահմանապահ խաչքարի» բացման արարողությանը

Մասնակցեցին «Սահմանապահ խաչքարի» բացման արարողությանը

13
0

Դեկտեմբերի 31-ին, ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղավ ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում:
Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցեցին Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած <<Սահմանապահ խաչքարի>> բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղան մարտական հենակետերում:
Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում պաշտպանության նախարարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորելով մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին և վերջիններիս հանձնելով ամանորյա նվերներ, միաժամանակ հետաքրքրվեցին տեղերում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակով:
Շրջայցի ընթացքում նախարարները եղան նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպեցին բուժման մեջ գտնվող զինվորներին և վերջիններիս մաղթեցին արագ և լիարժեք ապաքինում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն