Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն

8
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, թմրամիջոցի հայտնաբերման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու եւ ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, սուտ մատնության, կանխամտածված սնանկության, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու եւ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության, այլ հանցագործության եւ խարդախության փորձի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: