Գլխավոր Բլոգ Մեր երկրում սոցիալական պատասխանատվության մակարդակը ահավոր ցածր սանդղակի վրա է. Հարություն Մնացականյան

Մեր երկրում սոցիալական պատասխանատվության մակարդակը ահավոր ցածր սանդղակի վրա է. Հարություն Մնացականյան

11
0

Հարություն Մնացականյանը գրում է.

Մեր երկրում սոցիալական պատասխանատվության մակարդակը ահավոր ցածր սանդղակի վրա է և այս երևույթը չգիտեմ արդեն քանի տարի , թե քանի հազարամյակ կա , բայց պետք է պարտադիր վերցավի հնարավորինս արագ։ Տեսե՛ք, ձախ կողմի նկարում տաքսին է կանգնել ուղիղ կանգառի դիմաց՝ անհարմարություն ստեղծելով թե՛ ուղևորներին , թե՛ երթուղայինի վարորդներին , կողքին էլ բնականաբար տաքսիից ոգեշնչված մոպեդի վարորդը ։

Աջ կողմի նկարի ավտոմեքենայի համարները միտումնավոր չեմ փակել ,քանի որ մեր երկրում առնանձնապես լկտի խախտումներով հիմնականում աչքի են ընկնում ռուսական համարներով մեքենաների տերերը։ Մարդը կայանատեղիում մի ամբողջ ճանապարհ է փակել՝ ստիպելով վարորդներին ուղղակի խախտում անելով դուրս գալ։ Էլ չեմ խոսում Վարելու ընթացքում ՃԵԿ֊ի լկտի խախտումների մասին։ Սրա դեմ պայքարի մեթոդներից առավել արդյունավետ միջոցներից մեկն էլ պետք է լինի հանրային ճնշումը և անհանդուրժողականությունը նման վարորդների նկատմամբ։ Խետք է տարբերակներ մշակել , որ հանրությունը անտարբեր ու զիջող չլինի , լինի պահանջատեր ու նույնիսկ սովորական հետիոտը կամ մեքենայի վարորդը մոտենա նմաններին ու կշտամբելով թույլ չտա։ Նման երևույթների մասին հանրության ընկալման մեջ պետք է մտցնել որպես ամոթալի, զզվելի , քստմնելի արարք։
Ի վերջո հիշե՛ք , որ բոլորի կողմից այդքան չընդունվող մարմնավաճառներին այլ կերպ անվանում են որպես ցածր սոցիալական պատասխանատվությամբ անձ, իսկ նման պահվածքը որը ցուցաբերում են վարորդները նույնպես ցածր սոցիալական պատասխանատվությամբ արարք է։