Գլխավոր Լուրեր Մեսսին կստանա Սուրբ Գևորգի Խաչ հեղինակավոր մրցանակը

Մեսսին կստանա Սուրբ Գևորգի Խաչ հեղինակավոր մրցանակը

21
0

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կստանա «Սուրբ Գևորգի Խաչ»-ը: Այս մրցանակը հանդիսանում է Կատալոնիայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը:

1981 թվականից ի վեր Կատալոնիայում այն ամեն տարի տրվում է մարդկանց, ովքեր իրենց ջանքերով օգնել են Իսպանիայի համայնքին:

«Մեսսին ճանաչում է ձեռք բերել անհավանական մարզական կարիերայի համար, որի շնորհիվ նա ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Նա Արգենտինայից Կատալոնիա է եկել շատ վաղ տարիքում:

Մասսայական սպորտում, ինչպես ֆուտբոլում, Մեսսին իր մեջ այնպիսի սոցիալական տարրեր է պարունակում, ինչպիսինն են խոնարհությունը, ազնվությունը, կրեատիությունը, թիմային ոգին ու հարգանքը»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ընդհանուր առմամբ 45 հանդիպման է մասնակցել «Բարսելոնայի» կազմում, որոնցում դարձել է 46 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: