Գլխավոր Լուրեր «Ժամանակ». Մեծ աղմուկով ձերբակալված, անաղմուկ ազատ արձակված ՊԵԿ պաշտոնյան այժմ իր հանգիստն...

«Ժամանակ». Մեծ աղմուկով ձերբակալված, անաղմուկ ազատ արձակված ՊԵԿ պաշտոնյան այժմ իր հանգիստն է վայելում

8
0

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման ենթարկեց ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին և տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվեց քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:

Ուշագրավ է, սակայն, որ մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված Սևանի հարկայինի պետ Էլոյանը վերջերս բավական անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է»։