Գլխավոր Հասարակություն Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով

16
0
Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը
վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած ազգային արժույթով երկարաժամկետ
ավանդների Ba3 վարկանիշը կայուն հեռանկարով: Ամերիաբանկը կարևորում է
վարկանիշի վերահաստատումը կայուն հեռանկարով, հատկապես COVID-19-ի
հետևանքով ստեղծված իրավիճակում:
Վարկանիշը տրամադրելիս` Moody’s-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր
ցուցանիշներ, այդ թվում` Ամերիաբանկի դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի
առկայությունը: Մասնավորապես նշվում է, որ 2020թ հունվարի 1-ի դրությամբ ՓՄՁ
վարկերի ծավալը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 17,4 %, իսկ
ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են ընդհանուր վարկային
պորտֆելի 25%-ը, ընդ որում, այն գրեթե հավասարաչափ է բաշխված
հիփոթեքային և սպառողական վարկերի մեջ:
Նշենք, որ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն
արտացոլում է.
բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը
տեղական շուկայում
ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման
կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:
Չնայած կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակին` Moody’s վարկանշային գործակալությունն ակնկալում է, որ Բանկի կողմից ֆինանսական միջոցների ներգրավման ցուցանիշները և իրացվելիության մակարդակը կմնան կայուն: