Գլխավոր Լուրեր Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ

5
0

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մարտի 21-ին հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ:

Կոմպոզիտորը խոսել է ազատ ստեղծագործողների, արվեստագետների խնդիրների մասին, մտահոգություն հայտնել հարկային վարչարարության վերաբերյալ` նշելով, որ այն խոչընդոտում է վերջիններիս աշխատանքի բնականոն իրականացմանը: Այս համատեքստում Վահան Արծրունին ընդգծել է համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձել է մշակութային միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման կարեւորությանը` այս հարցում անհրաժեշտ համարելով պետության աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: