Գլխավոր Լուրեր Նավթ, գազ, ոսկի ունենալուց շատ առավել կարևոր է գաղափար ունենալը

Նավթ, գազ, ոսկի ունենալուց շատ առավել կարևոր է գաղափար ունենալը

22
0

Տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Մտավոր սեփականության միջազգային օրվա նվիրված «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» թեմայով կոնֆերանսում:

«Վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ այս է պատճառը, որ այսօր ժամանակակից աշխարհում բոլոր ձևաչափերում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Սա չի վերաբերում միայն ստեղծագործական, արվեստի ոլորտին, այլ ամեն ինչին, քանի որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը: Մտավոր սեփականության հետ կապված խնդիրը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Իրականության մեջ չի կարող տեղի ունենալ մի բան, քանի դեռ այն տեղի չի ունեցել մեր մտքում: Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում` սկսած արվեստից, վերջացրած բարձր տեխնոլոգիական միջոցառումներով»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց` տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը։

«Այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի` մենք նավթ, գազ, ոսկի, մոլիբդեն ունենք, թե՞ ոչ: Այսօրվա հարցը հետևյալն է` մենք միտք, գաղափար, մտավոր աշխատանքի ունակություն ունենք, թե՞ ոչ»,- ասաց նա: