Գլխավոր Լուրեր Նազենի Ղարիբյանը լեգիտիմ չէ․ թատրոնի կոլեկտիվը չի ընդունում նրան․ Ջավադյան

Նազենի Ղարիբյանը լեգիտիմ չէ․ թատրոնի կոլեկտիվը չի ընդունում նրան․ Ջավադյան

18
0

Օպերայի թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին։ Այս մասին Օպերայի թատրոնում հրավիրված ժողովի ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը։

«Օպերայի ներկայացուցիչները չէին կարող Նազենի Ղարիբյանի թեկնածությանը կողմ լինել։ Նա ոչ լեգիտիմ է, քանի որ թատրոնի կոլեկտիվը չի ընդունում նրան,- նշեց նա։

Լրագրողների հարցին, թե Ղարիբյանին չեն ընդունում ինչպես է աշխատել Հասմիկ Պողոսյանի հետ, Ջավադյանն արձագանքեց․ «Նույն կերպ ինչպես դուք Սերժ Սարգսյանի հետ,- հավելելով,- կառավարման ներկայիս համակարգը ուղղակի լծակ է տիկին Ղարիբյանի համար՝ ազատվելու Կոնստանտին Օրբելյանից»։

Դիտարկմանը, հիմա ո՞ւմ են ուղարկելու Նազենի Ղարիբյանի հրաժարականի դիմումը, հենց իրե՞ն․ «Այո խորհրդին՝ հենց իրեն։ Ուղղակի ցույց ենք տալիս, որ դեմք են իրեն և կոլեկտիվի դիրքորոշումն առաջին օրվանից մինչև հիմա նույնն է։ Եթե տիկին Նազենի Ղարիբյանը աշխատեր Կոնստանտին Օրբելյանի հետ և եթե չլիներ իր կողմնակալ դիրքորոշումը կոլեկտիվը կսատարեր նրան»։

Նա նշեց, որ Ղարիբյանը տեղյակ չէ թատրոնից և Օպերայի գործունեությանը ծանոթ է միայն բողոքների հիման վրա։

Հիշեցնենք, որ Ղարիբյանն ընտրվել է օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ։