Գլխավոր Սպորտ NBA-ի բասկետբոլիստներն ամեն օր կորոնավիրուսի թեստ կհանձնեն

NBA-ի բասկետբոլիստներն ամեն օր կորոնավիրուսի թեստ կհանձնեն

14
0

Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ը, առաջնության վերսկսումից հետո ամեն օր բասկետբոլիստներից կորոնավիրուսի թեստեր կվերցնի:

The Athletic-ի տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի՝ առաջնությունը 22 թիմերի մասնակցությամբ կվերսկսվի հունիսի 4-ին` Disney World-ում: Մրցաշարի խաղերին ներկա չեն լինի հանդիսականներ:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղերն ընդհանտվել էին մարտի 11-ին, քանի որ «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս էր գրանցվել: