Գլխավոր Լուրեր Նոր միջանցքներ դեպի Հայաստան. Коммерсантъ

Նոր միջանցքներ դեպի Հայաստան. Коммерсантъ

16
0

Ռուսաստանը և Վրաստանն ավարտել են այն ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են 2011 թ. «Մաքսային վարչարարության մեխանիզմի և ապրանքների առևտրի մոնիթորինգի  հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրն իրականացնելու համար:

Համաձայնագրի նախագծի համաձայն՝ նախատեսվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բացել նոր անցակետեր, որտեղ մաքսային հսկողությունը կազմակերպելու է SGS շվեյցարական ընկերությունը:

«Բավական երկար ժամանակ անհրաժեշտ  եղավ: Սա բացատրվում է նրանով, որ նախագծը խիստ առանձնահատուկ է: Նման նախադեպ ոչ մի տեղ չկա, և ամեն ինչ  առաջին անգամ է իրականացվում»,- Коммерсантъ-ին հաղորդել է բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Նա նաև  նշել  է, որ համաձայնագիրը կողմերին չի պարտադրում ավտոմատ բացել միջանցքները:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը իր հերթին հայտարարել  է, որ կողմերը հիմա պետք է մշակեն համաձայնագրի իրականացման մեխանիզմը, և դա  տևական ժամանակ կպահանջի: