Գլխավոր Առողջապահություն Opel-ը մխրճվել է ձյուն մաքրող մեքենայի մեջ. վիրավոր երեխաներ կան

Opel-ը մխրճվել է ձյուն մաքրող մեքենայի մեջ. վիրավոր երեխաներ կան

129
0

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդած տեղեկությամբ` ժամը 16։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel և Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի (ձյուն մաքրող, աղ ու ավազ շաղ տվող) ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Տալոյանի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 33-ամյա Բելլա Տալոյանը, 11-ամյա Մարինե Տալոյանը, 34-ամյա Սաման Տալոյանը, 26-ամյա Ջուլիետա Կոկլյանը և 2-ամյա Վիլիխան Կոկլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։