Գլխավոր Բլոգ Պարոն վարչապետ, տնտեսվարողները ձեր որոշումները չեն կատարում. բաց նամակ

Պարոն վարչապետ, տնտեսվարողները ձեր որոշումները չեն կատարում. բաց նամակ

11
0

Քաղաքացի Տիգրան Թաթոսյանը, դիմելով ՀՀ վարչապետին  և կառավարության մյուս անդամներին, «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.

Պարոնայք Նիկոլ ՓաշինյանTigran AvinyanDavit Sanasaryan (Դավիթ Սանասարյան), ՀՀ կառավարություն, Արմեն Կոտոլյան, չգիտեմ որքանով են ձեզ հասնում երկու օրում բարձրաձայնվող հազարավոր քաղաքացիների բողոքները, բայց ՀՀ-ում որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, բացահայտ շրջանցում են կառավարության որոշումները:

Վարչապետի հայտնի ելույթը սեղմված գազի գնագոյացման վերաբերյալ, ըստ որի ապրիլի մեկից ԱԳԼՃԿ-ներում գազը պետք է վաճառվեր կգ-ով, խուսափելու համար ճնշման ու ջերմաստիճանի միջոցով կատարվող աճպարարություներից, ու միաժամանակ չպետք է թանկանար սպառողի համար, յուրովի է մեկնաբանվել սեփականատերերի կողմից, ու արդեն երկու օր խայտառակ իրավիճակ է տվյալ ոլորտում։ Միջին հաշվարկով մոտավորապես 15-20%-ով գազը թանկացել է, ինչը շուտով կհանգեցնի բազմաթիվ ծառայությունների ու ապրանքների շղթայական թանկացմանը, հետևաբար նաև բողոքի ակցիաների ու գործադուլների։

Սեփականատերերի տրամաբանությունը հասկանալի է, մինչև բողոքը տեղ հասնի, պետական ծանրաքաշ մեքենան տեղից շարժվի, փորձի հասկանալ պատճառը, բանակցի ու հաշվարկի, ամենաօպերատիվ տարբերակում դա կտևի շաբաթներ, իսկ սովորական ընթացքի դեպքում՝ ամիսներ։ Այդ ընթացքում իրենք մի շատ կլորիկ գումար կհասցնեն գրպանել, վատագույն դեպքում կտուգանվեն, դրա մի մասը կվերադառնա պետբյուջե, լավագույն դեպքում ոչինչ չի լինի։

Հիմա պահանջում ենք՝ կա՛մ մաքսիմալ սեղմ ժամկետում մշակել հստակ չափորոշիչներ ու կարգի հրավիրել անբարեխիղճ տնտեսվարողներին, կա՛մ վերադառնալ նախկին խմ-ով վաճառքի տարբերակին, մինչև հասկանալի կլինի, թե կգ-ով վաճառքն ինչպես է իրականացվելու, ով է վերահսկելու, քաղաքացին ինչպես է վստահ լինելու, որ իր վճարած գումարի դիմաց ստանում է նույնքան գազ։ Տվյալ դեպքում գնի բարձրացմանը զուգահեռ մեքենաների վազքը մեկ լիցքավորման դեպքում ավելանալու փոխարեն նվազել է ու բազմաթիվ ոլորտների աշխատողներ զգալի վնասներ են կրում։ Ակնկալում եմ պատկան մարմինների շտապ արձագանքը։