Գլխավոր Լուրեր Փաշինյանը Շուշիում միացավ պարող խմբին

Փաշինյանը Շուշիում միացավ պարող խմբին

15
0

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո ուղևորվեցին Շուշի:

Շուշիում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, քաղաքական, ռազմական գործիչներ, հաղթանակին մասնակցած զինվորականներ:

Փաշինյանը Շուշիում միացավ նաև ազգագրական պարեր պարող խմբին և նրանց հետ միասին պարեց «Ծաղկաձոր» պարը: