Գլխավոր Լուրեր Փաշինյանն «Իմ քայլի» հետ հանդիպմանն անդրադարձել է նաև պարգեւավճարներին

Փաշինյանն «Իմ քայլի» հետ հանդիպմանն անդրադարձել է նաև պարգեւավճարներին

11
0

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր եղել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո Araratnews.am-ի տեղեկություններով եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փակ նիստը:

Կապ հաստատեցինք «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցի հետ՝ ճշտելու, թե հավաստի՞ են այն տեղեկությունները, թե նիստին քննարկվել են պարգեւավճարների, Դավոսի այցի ու կառավարության կառուցվածքի փոփոխությունները: Ի պատասխան  Մակունցն ասաց, որ եղել է ոչ թե նիստ, այլ հանդիպում վարչապետի հետ: «Քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր: Մենք որդեգրել ենք նոր մշակույթ՝ գործադիրն ու օրենսդիրը պարբերաբար հանդիպում են, անելիքներն են քննարկում»,-ասաց տիկին Մակունցը:

Կառավարության կառուցվածքի փոփոխությանը հանդիպմանն անդրադարձել են շատ հպանցիկ, քանի որ այն դեռ կառավարությունում քննարկվում է:

Ինչ վերաբերում է պարգեւատրումներին ու Դավոսի այցին, Լիլիթ Մակունցն ասաց՝ այդ հարցերը քննարկվել են: «Դետալների չեմ կարող անդրադառնալ»,- ավարտեց իր խոսքը «Իմ քայլը» խմբակցության  ղեկավարը:

Սոնա Դավթյան