Գլխավոր Լուրեր Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

14
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 4-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները «Ford Escort» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Յ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Փետրվարի 4-ին, ժամը 10:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանը «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: