Գլխավոր Լուրեր ՊՆ-ն թարմացրել է ՀՀ զինված ուժերի ավտոպարկը

ՊՆ-ն թարմացրել է ՀՀ զինված ուժերի ավտոպարկը

7
0

Համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի` շարունակվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման աշխատանքները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավտոմոբիլային տեխնիկայի հերթական խմբաքանակը նախատեսված է զինված ուժերի ավտոպարկի թարմացման, ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար: