ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Նման արձանագրումը վկայում է, որ Ադրբեջանը սկսում է տեղի տալ Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին: Չնայած դրան՝ ի սկզբանե Հայաստանի պահանջը եղել է «ռազմավարի պուրակի» ամբողջական փակումը:

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանն այսօր սկսել է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: 

1985