Դեռևս ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո, երբ Վանեցյանն ընդունեց ըննդիմադիր կեցվածք ու հակադրվեց իր գործատուին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շատերն էին կողքից նկատեւմ, որ առանց Փաշինյանի Վանեցյանը շանս չունի հանրային դաշտում: Փաստ է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի բարձր վարկանիշը պայմանավորված էր միայն Նիկոլ Փաշինյանի անձով: Եվ հենց սա էր պատճառը, որ Փաշինյանին հակադրվելու առաջին իսկ օրվանից Վանեցյանի վարկանիշը գահավիժեց:

Սակայն աստղայինը տարած Վանեցյանը կարծում էր, որ իր բարձր վարկանիշը պայմանավորված է միայն իր անձով: Անգամ իր մտերիմներից մի քանիսի մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե եթե պետք լինի փողոցով իշխանափոխություն կանի:

«Որ պահին պետք եղավ, ոտքս գետնին խփեցի, 200.000 մարդ դուրս կգա փողոց» — ասել է Վանեցյանն իր մտերիմներին:

Բայց արի ու տես, որ Վանեցյանին չհաջողվեց անգամ 1000 մարդ փողոց հանել: Ազատության հրապարակում հավաքվածների թիվը մոտ 100 է, և արդեն 3-րդ օրն է, ինչ չի ավելանում: Ծաղր ու ծանակի ենթարկված Վանեցյանը մեծ ֆիասկո ապրեց կնքելով իր քաղաքական մահկանացուն:

Armenianews.net

6533