Գլխավոր Լուրեր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին»

Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին»

5
0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին», հայտնում է ռուսական TACCգործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Թեև այս տարի ծառայությունից չեն շտապել հայտնել, թե որտեղ է տեղի ունեցել արարողությունը՝ հայտնի է, որ այն իրականացվել է Մերձմոսկովյան շրջանում: Մամուլում արարողության լուսանկարները նույնպես դեռ չեն շրջանառվում:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն մի քանի տարի է, ինչ Պուտինն անխախտ կերպով ամեն տարի մասնակցում է «Մկրտության լոգանքին»: