Գլխավոր Լուրեր Ռեալը հրաժարվել է Իկարդիին գնելու մտքից. պատճառը հայտնի է

Ռեալը հրաժարվել է Իկարդիին գնելու մտքից. պատճառը հայտնի է

10
0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հրաժարվել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը գնելու մտադրությունից: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» լրջորեն մտածել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Իկարդիի տեղափոխությունը կազմակերպելու շուրջ, սակայն ի վերջո հրաժարվել է այդ մտքից ֆուտբոլիստի կնոջ և գործակալի՝ Վանդա Նարայի պատճառով:

«Ռեալի» ղեկավարությանը դուր չեն գալիս Վանդա Նարայի պարբերական սկանդալային հայտարարությունները: «Սերուցքայինները» մտավախություն ունեն, որ Իկարդիի կնոջ պահվածքը կարող է բացասաբար ազդել ակումբի հեղինակության և թիմի մթնոլորտի վրա:

Հիշեցնենք, որ Վանդա Նարան «Ինտերի» ղեկավարության հետ բանակցություններ էր վարում ամուսնու պայմանագիրը երկարաձգելու շուրջ, սակայն կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել: Արդյունքում «Ինտերի» ղեկավարությունն Իկարդիին զրկել է ավագի թևկապից և մտադիր է ամռանը վաճառել նրա տրանսֆերը: