Գլխավոր Լուրեր Ռուսաստանն արգելել է թուրքական տանձի ներմուծումը

Ռուսաստանն արգելել է թուրքական տանձի ներմուծումը

11
0

Ռուսաստանի Դաշնության՝ Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի  ներկրումը երկիրը։

Գերատեսչության կողմից կատարված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Պատժամիջոցների ցանկում ընդգրկված ապրանքների՝ Ռուսաստան ներմուծումը կանխելու նպատակով 2019թ․ մարտի 28-ից սկսած թուրքական ծագման տանձի՝ Բելոռուսիայի տարածքով ներմուծումը ՌԴ արգելվում է»։

Հավելենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր նաև Բելոռուսիայի տարածքով թուրքական խնձորի ներմուծումը Ռուսաստան։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am