Գլխավոր Լուրեր Սարգիս Ադամյանով հետաքրքրված է «Հոֆենհայմ»-ը

Սարգիս Ադամյանով հետաքրքրված է «Հոֆենհայմ»-ը

10
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Յան Ռեգենսբուրգ»-ի  հարձակվող Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է գերմանական Sport 1 պարբերականը, Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Հոֆենհայմ» ակումբը: Թիմը պատրաստվում է վաճառել առաջատարներից մեկին` Կերեմ Դեմիրբային, ում վաճառքից ստացված գումարի մի հատված ակումբը պատրաստվում է վճարել հայ ֆուտբոլիստի համար:

Սարգիս Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում խփել է 13 գոլ և դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ: