Գլխավոր Լուրեր Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում դեռ գետնաբուք է

Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում դեռ գետնաբուք է

7
0

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի եւ Սեւանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի եւ մերկասառույցի պատճառով ծանրաքաշ եւ կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթեւեկել միայն անվաշղթաներով:

Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: