Գլխավոր Լուրեր Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու հայտարարությունների մասին

11
0

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 2016 թ. ապրիլյան զոհերի հիշատակին։

Պանթեոնում Սերժ Սարգսյանը  լրագրողներին խնդրեց, որ իրեն չխանգարեն։

Երրորդ նախագահն արձագանքեց լրագրողների հնչեցրած հարցին՝ արդյո՞ք ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե երբ է վերջապես խոսելու, նա արձագանքեց. «Երբ ժամանակը գա»: