ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։

«Պրիվիլեգիա» փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել բանկի պրեմիում ծառայություններից: Հաճախորդները ստանում են անհատական ​​սպասարկում, ավելի շահավետ ֆինանսական պայմաններ և սպասարկման բարձր մակարդակ։ Բանկի գրասենյակներում նման հաճախորդներն ունեն անհատական ​​հանդիպումների համար նախատեսված սենյակ՝ բանկային գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։

Առանձնացված գոտիներում «Պրիվիլեգիա» փաթեթից օգտվողները կարող են ստանալ անձնական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցերի վերաբերյալ, բացել և համալրել ավանդ, հաշիվ կամ քարտ, կանխիկացնել միջոցներ, կատարել կոմիսիոն գործարքներ և փոխանցումներ: Ծառայության շրջանակներում անվճար սպասարկումը հասանելի է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկին:

«Նոր գոտիները կբարելավեն հաճախորդների սպասարկման որակը, և վերջիններիս ստեղծման անհրաժեշտությունը, առաջին հերթին,  թելադրված է հենց հաճախորդների՝ անհատական ​​սպասարկում ստանալու ցանկությամբ։ Բանկի մասնաճյուղերում գոտիավորման հայեցակարգը մշակված է այնպես, որ նրանց ապահովի առավելագույն հարմարավետություն և գաղտնիություն: Մինչև տարվա վերջ մեր մասնաճյուղային ցանցի 10%-ը կկարողանա սպասարկել հաճախորդներին նոր «Պրիվիլեգիա» գոտիներում: 2024թ.-ին նախատեսում ենք կրկնապատկել նման գոտիների թիվը»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է առնվազն 6 ամիս ժամկետով բանկային ավանդ ներդնել՝ սկսած 4 մլն ՀՀ դրամ գումարից (կամ համարժեք արտարժույթ), կամ վճարել ամսական սպասարկման վճար:

504